Մեր ժամանակների գլխավոր նարկոբարոնի ընտանիքը նկարահանվում է կրիմինալի մասին ռեալիթի շոուում


Մեր ժամանակների գլխավոր նարկոբարոնի ընտանիքը նկարահանվում է կրիմինալի մասին ռեալիթի շոուում
Նոյեմբեր 13 16:48 2019
 

Էլ Չապո («Գաճաճ») մականունով 62-ամյա նարկոբարոն Խոակին Գուսմանի կինը՝ Էմմա Կորոնել Աիսպուրոն, կդառնա VH1 ալիքով հեռարձակվող իրական շոուի մասնակիցը, հաղորդում է Daily Mail-ը:

Գեղեցկության մրցույթի 30-ամյա հաղթողի նարկոբարոնի հետ կյանքին նվիրված կլինի Cartel Crew հեռուստաշաուի երկրորդ եթերաշրջանը: Ծրագրում ներգրավված են Էլ Չապոյի հետ ազգակցական կապ ունեցող ութ մարդիկ: Նրանք կխոսեն այն մասին, թե ինչպես է կրիմինալն ազդել նրանց վրա և ինչպես են նրանք փորձում վերջ դնել ապօրինի գործունեությանը և նոր կյանք սկսել:

Հեռուստաալիքը պատմել է, որ Աիսպուրոն մի քանի անգամ կհայտնվի ռեալիթի-շոուի եթերում: Նարկոբարոնի կինը պատմելու է ոչ միայն նրա հետ իր կյանքի մասին, այլև սեփական՝ օրինական բիզնեսով զբաղվելու ծրագրերի մասին: Նա Գուսմանի հետ ամուսնացած է 2007 թ.-ից:

Աիսպուրոն ծնվել է 1989-ին Սան Ֆրանցիսկոյում, բայց մեծացել է Մեքսիկայում, հոր հետ, որը եղել է Էլ Չապոյի տեղակալը: Աղջիկը 50-ամյա նարկոբարոնի հետ հանդիպել է 18 տարեկանում: Զույգն ունի երկու երկվորյակ դուստրեր. երեխաները ծնվել են Կալիֆոռնիայում:

 

Ապրիլին հայտնի դարձավ, որ Էլ Չապոն կնոջ հետ միասին հագուստի համանուն գիծ է թողարկում: Այդ ժամանակ Աիսպուրոն հայտարարել էր, որ զույգը բիզնես է բացում՝ ի պատիվ իրենց յոթ տարեկան դուստրերի:

Մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան «Սինալոա» նակոկարտելի ղեկավարն է և «Անգար» կլանի անդամ: Ամերիկյան դատարանը 62-ամյա նարկոբարոնին դատապարտել է ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի և ևս 30 տարվա ազատազրկման:



loading...