«Իմ քայլը» խմբակցությունը մերժել է «Իմ քայլի» պատգամավորին


«Իմ քայլը» խմբակցությունը մերժել է «Իմ քայլի» պատգամավորին
Նոյեմբեր 12 23:47 2019

Իշխանական պատգամավորի նախաձեռնությունը մերժվել է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ «Իմ քայլը» խմբակցությունների կողմից:Հիշեցնենք, որ հոկտեմբերի  8-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը: Նախաձեռնության հեղինակը «Իմ քայլից» Մարիա Կարապետյանն էր: Նա մշակել էր հայտարարության նախագիծ, որը դատապարտում էր քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդումը: 

Նշենք, որ քննարկման առիթը «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի մոտ կազմակերպվող շարունակական ակցիաներն էին։ Շաբաթներ շարունակ իրենց «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժում անվանող նախաձեռնության անդամները հիմնադրամի գրասենյակ եկող-գնացողներին մեղադրում էին «ազգը վաճառելու» մեջ ու այդ տեսանյութերը հրապարակում համացանցում։ Ակցիաների կազմակերպիչներից էր նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման ժամանակ նրա խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Մալյանը։

Այսօր արդեն ArmDay.am-ի հետ զրուցում Մարիա Կարապետյանը նշեց, որ հայտարարությանը միացել են ընդամենը 22 պատգամավոր: Նրան միայն «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են: Ուշագրավ է, որ խմբակցությունը ունի 88 պատգամավոր, բայց 66 եւս չեն աջակցել: Պատգամավորն ասաց, որ ընդդիմադիր Լուսավոր Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունները եւս չեն միացել հայտարարությանը: Մարիա Կարապետյանն ասաց, որ հայտարարության հիման վրա համապատասխան օրենքի նախագիծ կմշակվի: