Նոյեմբերի 12-ին, ժամը 17:49-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. նոյեմբերի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի «Կատար քար» և «Գնգի ղաշ» կոչվող հանդամասերի միջնամասում հայտնաբերված երկու չպայթած արկի տարածքը սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի երկու արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: