Լոռիում հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած փրկարարը նախագահի կողմից պարգեւատրվել է


Լոռիում հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած փրկարարը նախագահի կողմից պարգեւատրվել է
Նոյեմբեր 12 12:48 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գուգարքի հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

 

Նախագահի հրամանագրում ասվում է.

 

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

 

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախու-թյան եւ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարա-րական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանին պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխվել էրՎանաձորի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան: