Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան հավաքականում


Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան հավաքականում
Նոյեմբեր 12 11:56 2019

 Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում:

 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Դեռևս հայտնի չէ, թե ՀՖՖ կկազմակերպի՞ հրաժեշտի հանդիպում «ամենահայ բրազիլացու» հետ:

 

Մարկոս Պիզելին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը տոնել է 2008 թվականին: Ընդհանուր առմամբ մասնակցել  է 68 խաղի և խփել 11 գոլ: