Արամ Գրիգորյանը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը


Արամ Գրիգորյանը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը
Նոյեմբեր 11 22:53 2019

Ռուսաստանում հանդես եկող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը Հարավային Կորեայում նվաճել է Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչությունից հայտնել են, որ Արամ Գրիգորյանն առաջնության եզրափակիչ մենամարտում հաղթել է ուզբեկստանցի մարզիկին։

Նշվում է, որ հայազգի մարզիկը, որը հանդես է գալիս մինչև 82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը մարզական սամբոյի պատմության մեջ։