Դեն Բիլզերյանը որոշել է դառնալ ԱՄՆ նախագահ


Դեն Բիլզերյանը որոշել է դառնալ ԱՄՆ նախագահ
Նոյեմբեր 11 22:49 2019

Բլոգեր Դեն Բիլզերյանը, որը նաև հայտնի է որպես «Instagram-ի թագավոր», հայտարարել է 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այս մասին նա հաղորդել է TMZ պորտալին:

Երբ թղթակիցը Բիլզերյանին հարցրել է, թե ի՞նչ է մտածում ռեփեր Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, բլոգերը պատասխանել է. «Կարծում եմ, որ նա մրցելու է ինձ հետ: Տեսնենք»։

Բիլզերյանը հավելել է, որ մինչև 2024 թվականը նա պետք է բավականաչափ ժամանակ ունենա իր գործերը կարգավորելու համար: Նա նաև ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, Ուեսթը աջակցություն կստանա ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից:



loading...