Ոստիկանությունը հայտնում է վանաձորցու տանը 4 կգ մարիխուանա հայտնաբերելու մասին


Ոստիկանությունը հայտնում է վանաձորցու տանը 4 կգ մարիխուանա հայտնաբերելու մասին
Նոյեմբեր 11 22:30 2019

ՀՀ ոստիկանությունը հայտնում է վանաձորցու տանը 4 կգ մարիխուանա կանեփի 10 բույս հայտնաբերելու մասին։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

 

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը:

 

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից հայտնաբերվեց մոտ 4 կգ մարխուանա թմրամիջոց և կանեփի 10 բույս:

 

Ըստ տանտիրոջ` հայտնաբերված մարիխուանան ինքն է ցանել և մշակել` իր օգտագործման համար:

 

Նշանակվել է փորձաքննություն:

 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:



loading...