Վահագն Թեւոսյանը լքում է հանձնաժողովները


Վահագն Թեւոսյանը լքում է հանձնաժողովները
Նոյեմբեր 11 14:20 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը հեռանում է ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:

Ուշագրավ է, որ պատգամավորը միջխորհրդարանական հանձնաժողովներից զատ լքում է նաեւ բարեկամական խմբերին իր անդամակցությունը: Մասնավորապես, նա հեռանում է Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան եւ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերը:

Այս փոփոխությունների նախագիծն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարը: Այն, հավանաբար կհաստատվի մի քանի ժամ հետո կայանալիք ԱԺ խորհրդի նիստում: