Երևանում բախվել են Volkswagen Tiguan-ն ու Opel-ը. վիրավորների թվում կա անչափահաս


Երևանում բախվել են Volkswagen Tiguan-ն ու Opel-ը. վիրավորների թվում կա անչափահաս
Նոյեմբեր 9 17:30 2019

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 12:10-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 քաղաքացի, որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:



loading...