Նախանշաններ, որոնք վկայում են շաքարային դիաբետի մասին


Նախանշաններ, որոնք վկայում են շաքարային դիաբետի մասին
Նոյեմբեր 9 01:00 2019

Շաքարային դիաբետը աշխարհում ամենամեծ տարածում ունեցող հիվանդություններից մեկն է, որի բարդացումը հնարավոր է կանխել, եթե վաղ փուլում հայտնաբերենք հիվանդության նախանշանները:Ներկայացնում ենք երեք նախանշան,որոնց առկայությունը վկայում է արյան մեջ շաքարի բարձր քանակության մասին:


Տեսողության լավացում
Չնայած տարածված կարծիք կա, որ դիաբետը թուլացնում է տեսողությունը, սակայն լինում է նաև հակառակը:Եթե հանկարծակի սկսել եք հրաժարվել ակնոցների կիրառությունից, ապա հարկավոր է չափել արյան մեջ շաքարի քանակը:


Լսողության կորուստ
Հետազոստությունները վկայում են, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է ականջի արյունատար հյուսվածքները, որն էլ հանգեցնում է լսողության 30 %-ի կորուստի:


Մշտական ծարավի զգացողությունը
Երբ օրգանիզմում ավելորդ շաքար կա , օրգանիզմը փորձում է ազատվել դրանից, որի համար հարկավոր է ջուր: Այդ պատճառով էլ մշտական ծարավի զգացողության դեպքում դիմեք բժշկի: