«Ֆեմիդայի կշեռքը Ձեր ձեռքին է, նայեք՝ ոնց եք անում». Ռոբերտ Քոչարյան


«Ֆեմիդայի կշեռքը Ձեր ձեռքին է, նայեք՝ ոնց եք անում». Ռոբերտ Քոչարյան
Նոյեմբեր 5 16:30 2019

«Ինձ համար տհաճ է՝ կանգնել այստեղ և համոզել, որ փախչելու մտադրություն չունեմ: Դա ուղղակի իմ կենսագրության հետ չի բռնում: Առհասարակ և ընդհանրապես դահլիճի այս թևում նստած մարդկանցից ոչ մեկը ոչ փախչող է, ոչ՝ խոչընդոտող: Մարդիկ առաջնորդվել են արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ: Սա է փաստը: Ես ամենից շատն եմ շահագրգռված արդար դատավարությամբ»,- նոյեմբերի 5-ին դատական նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասաց, թե ինքը չի պատկերացնում՝ ինչպես պետք է որևէ վկայի ասի՝ «ցուցմունքդ լավը չէ, մի քիչ փոխի»: «Ֆեմիդայի կշեռքը Ձեր ձեռքին է, նայեք՝ ոնց եք անում»,- դիմելով դատավորին՝ եզրափակեց Ռ. Քոչարյանը:



loading...