Կնոջ մեզը մանուշակագույն է դարձել


Կնոջ մեզը մանուշակագույն է դարձել
Նոյեմբեր 2 21:16 2019

Ֆրանսուհին ուղեղի կաթվածով հոսպիտալացվել է, սակայն հոսպիտալում մնալուց 10 օր անց նրա մեզը դարձել է մանուշակագույն։

Պարզվում է, այս արտասովոր երեւույթի պատճառը ոչ սովորական քիմիական ռեակցիան է։

Այս դեպքի մասին հրապարակվել է New England Journal of Medicine հանդեսում։ Նշվում է, որ այս երեւույթը չափազանց հազվադեպ է հանդիպում եւ անվանում են «Մանուշակագույն միզակուտակիչի սինդրոմ»։ Սա  տեղի է ունենում մեզի հեռացման համար նախատեսված կատետրի երկարատեւ օգտագործման դեպքում։

Այս երևույթի պատճառը տրիպտոֆան ամինաթթվի քայքայումն է բակտերիաների կողմից,ինչի հետևանքով առաջանում են ինդիգո և ինդոռուբին, որոնք էլ  մեզը «ներկում» են մանուշակագույն։

Մի քանի օր անց կնոջ մեզը կրկին սովորական գույնի է դարձել։

Աղբյուր՝ Բուժ Ինֆո