«Բուլկի» Արամը բիզնես ունի, բայց Հայաստանից չի տեղափոխում


«Բուլկի» Արամը բիզնես ունի, բայց Հայաստանից չի տեղափոխում
Հոկտեմբեր 24 19:59 2017

ՀՀ Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը հերքում է տեղեկությունները, թե իր բիզնեսները երկրից դուրս է հանում և պատրաստվում է տեղափոխվել այլ երկիր:

Նա այսօր ԱԺ-ում  լրագրողնեի հարցին ի պատասխան չհերքեց, որ բիզնեսներ ունի, բայց ասաց, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունները, թե դրանք տանում է երկրից:
Հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է հեռանալ Հայաստանից, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ»:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, մի քանի նախարարությունների նախկին նախարար Արամ Հարությունյանը («Բուլկի» Արամ), ինչպես հայտնի է, բազմաթիվ բիզնեսներ ունի: Արամը, որ պաշտոնում «ծվարել է», այնտեղից ինչ–որ բան սեփականաշնորհել է: Իսկ այժմ խիստ արագացված ծախելիքը ծախում է, մնացածը «թափով» անվանափոխում: Երեւի, նոր պաշտոն են խոստացել, փորձում է «մաքրել» նախկին հետքերը: Ի դեպ, նա ամենաշահագրգռված սեփականատերն է՝ Սեւանի ջուրը բաց թողնելու հարցում: Որովհետեւ թերակղզում ամենամեծ տարածք ունեցողն է: Նա վաղուց է «զաբոռապատել» լողափնյա քոթեջների ցանցով իր տարածքը: Բուլկու բիզնեսին կխփի Սեւանա լճի մակարդակի բարձրացումը՝ մեծ տարածքներ ջրի տակ կմնան»: