Լամբադա կամրջի մոտ ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ


Լամբադա կամրջի մոտ ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ
Հունիս 2 18:58 2017

Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի երթարկված23 երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսն է:

Վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ: