Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 22:27 2017

Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին:

Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, նշենք, որ այս ընտրատարածքում տվյալ կուսակցության ֆավորիտ թեկնածուներից է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, անկուսակցական, Երևանի ավագանում անդամ Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանին հաջորդում է ԱՆ Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ, տնտեսագետ Սարգիս Բեջանյանը և ՀԱԷԿ ՓԲԸ ֆինանսատնտեսական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Ուռուտյանը: Կուսակցության ցուցակում են նաև ԱԴԿ անդամ Սոնա Միսակյանը և ԱԴԿ երիտասարդական միության անդամ Հովսեփ Ավետիսյանը, ով գործազուրկ է:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:

Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր:



loading...