Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀՎԿ ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀՎԿ ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 16:42 2017

Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին:

Այսպիսով, անդարդառնալով ՀՎԿ-ին նշենք, որ կուսակցությունը տվյալ ընտրատարածքում առաջադրել է ԱԺ պատգամավոր, ԵՊՀ դասախոս Մհեր Շահգելդյանին, կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանին:
Կուսակցությունն ցուցակում տեղ են գտել նաև ՀՎԿ Նոր Նորքի, ՀՎԿ Քանաքեռ-Զեյթունի տարածքային կառույցների մի շարք անդամներ՝ Արմեն Ասլանյան, ով Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարն է, Արտակ Ավետիսյան, Մարինե Քոչարյան, Կարեն Ասամյան, Արսեն Արզանյան, ով նաև «Cross copm.» ընկերության տնօրեն է, Աշոտ Բալյան, Անահիտ Ղահրամանյան, Լուսինե Հակոբյան: ՀՎԿ Ավանի տարածքային կառույցի անդամներ Գոհար Սահակյանը, Գագիկ Կոստանդյանը և Հուսիկ Գևորգյանը ևս թեկնածուների շարքում են:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:
Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր:



loading...