Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «ԵԼՔ» դաշինքի ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «ԵԼՔ» դաշինքի ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 16:19 2017

Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին: Նշենք, որ այս ընտրատարածքում ընրտողների թիվը 198.537 է:

Այս անգամ ներկայացնում ենք «ԵԼՔ» դաշինքի ռեյտինգային թեկնածուներին, որոնք 10-ն են: Այս ընտրատարածքում դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջադրվել են Մանե Թանդիլյանը, Սերգեյ Ղահրամանյանը, Տիգրան Հարությունյանը:
Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահն է, ինչպես նաև հանդիսանում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահը:
Սերգեյ Ղահրամանյանը ևս աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ –ում՝ որպես ծրագրավորող:

«Քաղաքացիական պայմանագրից» առաջադրվել են ՌԷՄ Ագրո թրեյդինգ» ՍՊԸ-ը տնօրեն Ալեքսանդր Ավետիսյանը, «Հույսի կամուրջ» Հ/Կ ծրագրի համակարգող, «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն Զարուհի Բաթոյանը: Ցանկը շարունակվում են ՔՊ մյուս անդամներ Հովիկ Աղազարյանը, Կարեն Չիլինգարյանը, Ռուզաննա Տոնոյանը, Հակոբ Ասլանյանը, ով նաև «Գլոբալ Բրիջջ» ավագ դպրոցի ուսուցիչ է: «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրվել է Վարդան Գրիգորյանը: «Ելքի» ցուցակում է նաև անկուսակցական Հայկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:
Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր: