Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 14:22 2017

Արդեն հայտնի է, որ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին: Նշենք, որ այս ընտրատարածքում ընրտողների թիվը 198.537 է:
Անդրադառնալով ՀՅԴ-ին նշենք, որ այտեղ պայքարը թեժ է լինելու, քանի որ ներառված թեկնածուներից նախկին պատգամավորները շատ են, որոնք ունեն իրենց ընտրազանգված դեռ նախորդ ընտրություններից: Կուսակցության ռեյտինգային ցուցակում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տղան՝ Սերգեյ Լոքյանը: Նա եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: Լոքյանին հաջորդում են ԱԺ նախկին պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանը և Արտյուշ Շահբազյանը: Ցուցակում տեղ են գտել նաև ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի նախկին պատասխանատու Արթուր Խաչատրյանը, Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ առաջատար մասնագետ Երվանդ Բասենցյանը: ՀՅԴ-ի մյուս թեկնածուներն են «Երկիր Մեդիա» Հ/Ը լրատվական ծրագրերի համակարգող Լիլիթ Մանուկյանը, ՀՀ ԱՆ աշխատակից Ջիվան Հովհաննիսյանը, անհատ ձեռներեց Վահան Գեղամյանը, ինչպես նաև ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը և ուսուցչուհի Արմինե Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:

Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր: