Սինանյանը Երևանում երթևեկության խնդիրների լուծման համար փորձում է սփյուռքից ներգրավել մասնագետների


Սինանյանը Երևանում երթևեկության խնդիրների լուծման համար փորձում է սփյուռքից ներգրավել մասնագետների
Հոկտեմբեր 31 12:36 2019

 Հայաստանում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սփյուռքում աշխատանք է տանում նաև անհատական մակարդակով: Մասնավորապես աշխատում են մասնագետների թիմի հետ, որոնք Երևանում կարող են նպաստել երթևեկության խնդիրների լուծմանը կամ թեթևացմանը:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գլխավոր հանձնակատար Սինանյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին` պատասխանելով պատգամավորների հարցերին:

 

 

«Անհատների հետ աշխատանքը, մարդկանց համոզելու, բերելու ուղղությամբ աշխատանքներն արդեն տեղի են ունենում: Երևանին անհրաժեշտ են երթևեկության լուրջ ինժեներներ, և ես այսօր Լոս Անջելեսում աշխատում եմ մի ամբողջ թիմի հետ: Նպատակն է, որ մյուս տարվա սկզբին այդ թիմին գոնե 1-2 ամսով բերենք, և Երևանում երթևեկության «քաոսն» ինչ-որ ձևով լուծենք»,-ասաց Սինանյանը:

 

Հանձնակատարի գրասենյակը անհատական մակարդակով աշխատում է նաև սփյուռքի` մի անվանի գիտնականի Հայաստան բերելու ուղղությամբ: