Ծանրամարտի երիտասարդների թիմն առաջինն է մեդալների հաշվարկում


Ծանրամարտի երիտասարդների թիմն առաջինն է մեդալների հաշվարկում
Հոկտեմբեր 28 14:38 2019

Հայաստանի ծանրամարտի ընտրանին Եվրոպայի թիմային առաջնության մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երիտասարդական թիմը Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճել է 11 մեդալ` 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը, Լիանա Գյուրջյանը և Արփինե Դալալյանը, Սամվել Գասպարյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Մկրտչյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Իսկ արծաթե մեդալակիր դարձան Արա Աղանյանը, Տաթև Հակոբյանը, բրոնզե մեդալներ` Ռաֆիկ Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը: