Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն


Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Հոկտեմբեր 27 22:22 2019

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

 

Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 109 կգ քաշային կարգում Գասպարյանտ նախ պոկեց 168 կգ, այնուհետ՝ 172 կգ և 176 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում  գլխավերևում պահեց 207 կգ և 214 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

 

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: