Արթուր Ավետիսյանը Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր


Արթուր Ավետիսյանը Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր
Հոկտեմբեր 25 20:00 2019

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր:

Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային 7-րդ խաղերում մարմնամարզության օղակների վարծությունում Ավետիսյանը, հավաքելով 14, 533 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր:

Մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 4-րդն է, իսկ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում 4-րդ տեղում է:

Մինչ այս, 7-րդ Համաբանակային խաղերում Հայաստանն ուներ մեկ բրոնզե մեդալ: Այն նվաճել է ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը: