Իրավիճակ փոխվել է միայն Փաշինյանի մերձավորների և ընտանիքի մոտ․ Փոստանջյանը՝ «Խոսքի արժեք» -ում


Իրավիճակ փոխվել է միայն Փաշինյանի մերձավորների և ընտանիքի մոտ․ Փոստանջյանը՝ «Խոսքի արժեք» -ում
Հոկտեմբեր 24 19:30 2019

Կառավարությունը գաղտնի որոշմամբ բարձրացրել է նախարարների, փոխնախարարների եւ մարզպետների աշխատավարձերը։ Ինչու՞ հանրային լայն աջակցություն ունեցող իշխանությունը որոշեց հարկատուներից թաքուն միլիոններ ստանալ։ Այս և այլ հարցերի շուրջ «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում Փայլակ Ֆահրադյանն ու Տաթև Այվազյանը զրուցել են ԱԺ նախկին պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ։ 

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Փոստանջյանը խոսել է նաեւ նախկին գործընկերների հետ հարաբերությունների և իր ղեկավարած կուսակցության գործունեությունից։

Տեղեկացնենք, որ հաղորդումը նկարահանվել է Նացիոնալ հյուրանոցում։