Արթիկ քաղաքում այրվել է ավտոմեքենա


Արթիկ քաղաքում այրվել է ավտոմեքենա
Հոկտեմբեր 23 18:38 2019

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ քաղաքից դեպի անտառ տանող ճանապարհին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրիկ Հ., ծնված 1955 թ.) ինքնընթաց շարժվելով կամրջից մոտ 50 մ գլորվել է ձորը և բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարել՝ 15:23-ին:

Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ:



loading...