Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին


Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին
Հոկտեմբեր 22 18:54 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22–ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմայից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

 

 

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր:

 

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը, առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք: