Հայկական ռեստորանն ու Քանյե Ուեսթը տոնի են վերածել Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը


Հայկական ռեստորանն ու Քանյե Ուեսթը տոնի են վերածել Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը
Հոկտեմբեր 22 17:32 2019

Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը հետևորդների հետ կիսվել է ծննդյան տոնից ստացած տպավորություններով. հոկտեմբերի 21-ին նա դարձել է  39 տարեկան:

 

 

«Շնորհակալ եմ տարեդարձիս առիթով ինձ տված մեծ սիրո համար: Ես ունեցել եմ ամենալավ, ամենահանգիստ ծննդյան տոնը: Հանգստյան օրերն անցկացրինք իմ հիանալի ընկերների հետ Փալմ Սփրինգսում, ապա ընտանիքով կազմակերպեցինք ընթրիք մեր տանը՝ մորս ու Քանյեի գլխավորությամբ: Իմ սիրելի հայկական ռեստորանը՝ «Կարուսելը», իրականացրեց սպասարկումը»,- պատմել է Քարդաշյանը՝ հիացած արտահայտվելով հյուրասիրությունից ու հատկապես քաղցրավենիքներից: Նա անչափ տպավորվել է նաև նվերներով. Քարդաշյանի ամուսինը՝ Քանյեն, 1 միլիոն դոլարի նվիրատվություն է իրականացրել Քիմի նախաձեռնած՝ բանտերի բարեփոխումների ուղղությամբ աշխատող բարեգործական կազմակերպություններին: «Դա ինձ անչափ երջանկացրել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Քիմ Քարդաշյանը:

 

 

Նա քրոջ՝ Քորթնիի և իրենց յոթ երեխաների հետ Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 7-ին: Քիմը Սբ Էջմիածնում մկրտվել է և ստացել Հեղինե անունը: Մկրտվել են նաև նրա երեք (ավագը՝ Նորթը, մկրտվել է Երուսաղեմի հայկական եկեղեցում) և Քորթնիի երեխաները: Քիմը Երևանում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային՝ WCIT-2019 համաժողովին՝ որպես հատուկ զեկուցող: Նրա այցը հագեցած էր նաև մշակութային օրակարգով. այցելել է Գառնու հեթանոսական տաճար, եղել երևանյան ռեստորաններում: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:  



loading...