ՅՈւՆԵՍԿՕ-ն Դմիտրի Մենդելեեւի անվան միջազգային մրցանակ Է հիմնել

ՅՈւՆԵՍԿՕ-ն Դմիտրի Մենդելեեւի անվան միջազգային մրցանակ Է հիմնել
Հոկտեմբեր 22 17:03 2019

ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշել Է Դ. Ի. Մենդելեեւի անվան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար: Այդ մասին հայտնել Է Քիմիական Էլեմենտների պարբերական աղյուսակի Միջազգային տարվա կազմկոմիտեի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«2019 թվականի հոկտեմբերի 21-ին Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 207-րդ նստաշրջանում, որոշում Է ընդունվել Դ. Ի. Մենդելեեւի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար»,-ասված Է հաղորդագրության մեջ: Մրցանակի չափը կկազմի 500 հազար դոլար, այն ամեն տարի կհանձնվի երկու առանձին դափնեկիրների՝ յուրաքանչյուրին 250 հազարական դոլարի չափով: Նշվում Է, որ մրցանակը կշնորհվի «բեկումնային հայտնագործությունների, բացառիկ ինովացիաների եւ հիմնարար այն գիտությունների զարգացմանն ակտիվորեն աջակցելու համար, որոնք որպես խթանիչ գործոն են օգտագործվում կամ կարող են ապագայում օգտագործվել սոցիալ-տնտեսական բարեփոխումների եւ հասարակության զարգացման համար»:

 

Մենդելեեւի անվան մրցանակը կդառնա միակ եւ ամենախոշոր մրցանակը հիմնարար գիտությունների բնագավառում ի շահ կայուն զարգացման ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Պլանավորվում Է, որ ժյուրիի կազմում տեղ կգտնեն համաշխարհային գիտության նշանավոր ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...