Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին. Տուսկ


Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին. Տուսկ
Հոկտեմբեր 22 16:10 2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել Է, որ ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պետք Է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք Է հասկանալի լինի. ինչպես ես շաբաթ օրն ասացի (Մեծ Բրիտանիայի) վարչապետ Ջոնսոնին, «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,-ասված Է Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հոկտեմբերի 22-ին:

 

 

Փաստաթղթում նշվում Է, որ այժմ Տուսկը ԵՄ-ի ղեկավարների հետ կոնսուլտացիաներ Է վարում Brexit-ի հետաձգման վերաբերյալ Լոնդոնի խնդրանքի շուրջ: Այդ հարցի վերաբերյալ ԵՄ-ի որոշումն սպասվում Է «առաջիկա օրերին»: Նախօրյակին հաղորդվել Էր, որ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն որոշել Է մերժել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ հոկտեմբերի 21-ին քվեարկություն անցկացնելու խնդրանքը, որը երկրի կառավարությունը ձեռք Է բերել Բրյուսելի հետ:

 

Սպասվում Է, որ Համայնքների պալատում Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթ ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: