10 նշան այն մասին, որ Ձեզ ստում են


10 նշան այն մասին, որ Ձեզ ստում են
Հոկտեմբեր 22 00:53 2019

Ամենայն հավանականությամբ Դուք առնչվում եք ստի հետ գրեթե ամեն օր: Սակայն մենք լավ նորություն ունենք. սուտը բացահայտելն այնքան էլ բարդ չէ, ինչքան Ձեզ է թվում:
Եթե ցանկանում եք հասկանալ, ազնիվ է Ձեր դիմացինը Ձեզ հետ, թե ոչ, հարկավոր է ուշադրություն դարձնել նրա միմիկային, ժեստերին և խոսելու ձևին:
Ձեզ ենք ներկայացնում խարդախության առավել բնորոշ 10 նշանները:

 


1. Նա կտրուկ խոնարհում է գլուխը
Եթե խոսակիցը շարժում, խոնարհում է գլուխը, երբ նրան հստակ հարց եք տալիս, հնարավոր է, որ նա ինչ-որ հարցում ստում է Ձեզ:
2. Փոփոխվում է շնչառությունը
Երբմարդը նյարդայնանում է և ստում, նրա շնչառությունն ավելի ծանր է դառնում: Ինքնստինքյան բարձրանում են ուսերը, իսկ ձայնը բարակում է:
3. Նա չի շարժվում
Հանգիստ, ոչ գիտակցված շարժումները խոսակցության ընթացքում բնական երևույթ են հանդիսանում: Հետևաբար դիմացինի անշարժությունը ինչ-որ բան պետք է զգուշացնի Ձեզ:
4. Նա կրկնվում է
Սա պատահում է նրա հետևանքով, որ խոսակիցը փորձում է և՛ Ձեզ, և՛ ինքն իրեն ինչ-որ բան համոզել: Բացի դրանից, կրկնությունը ժամանակ շահելու եղանակ է, որպեսզի հավաքի մտքերը:
5. Նա անընդհատ դիպչում է բերանին
Մարդիկ անգիտակցաբար փորձում են փակել բերանը ձեռքով, երբ չեն ցանկանում որևէ հարցի պատասխանել՝ ընդհատելով խոսակցությունը ուղիղ և փոխաբերական իմաստներով:
6. Նա բնազդաբար փակում է մարմնի որոշ տեսանելի մասեր
Եթե մարդը ձեռքով փակում է կոկորդը, կուրծքը, ուսը, գլուխը կամ փորը, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք բացահայտել եք նրան:
7. Շատ է մատներով խաղում
Եթե խաբեբան գլխի է ընկնում, որ Դուք բացահայտել եք իր սուտը, նա կարող է սկսել ակտիվորեն խաղալ մատներով, քաոտիկ շարժումներ անել՝ որպես պաշտպանական ռեակցիա:
8. Նա չափից շատ տեղեկություններ է տալիս
Շատ մանրամասն տեղեկությունները ստի նշան են: Խաբեբաները հույս են ունենում, որ այդ ամենը կընկալվի որպես անկեղծություն և բացություն:
9. Նրա խոսքն ավելի դժվար է դառնում
Երբ մենք սթրես ենք ապրում և ստում ենք, մեր բերանը չորանում է: Ստելու դեպքում հնարավոր է հանկարծակի կծել շուրթերը կամ լեզուն:
10. Նա շատ ուշադիր հայացքով Ձեզ է նայում
Ստելու ժամանակ մարդիկ հաճախ մի կողմ են թեքում աչքերը, սակայն երբեմն էլ խաբեբան աշխատում է ուշադիր նայել Ձեր աչքերի մեջ, որպեսզի վերահսկի Ձեզ:



loading...