Համացանցում լուրեր են տարածվել, որ ռուս հայտնի երգչուհի Օլգա Բուզովան և բլոգեր, երգիչ Դավիթ Մանուկյանը նշանադրվել են:
Նման լուրերի հիմք է հանդիսացել Օլգա Բուզովայի ինստագրամյան լուսանկարը, որում երգչուհին Դավիթ Մանուկյանի հետ Հռոմում է, իսկ նրա ձեռքին նկատելի է նշանադրության մատանի:
«Комсомольская правда. Новосибирск»-ի փոխանցմամբ` Դավիթ Մանուկյանը Ինստագրամում Ալլա Պուգաչովայի մակարդակի հայտնիություն է:
Համացանցում նա հայտնի է DAVA_M անունով և ապրում է Նովոսիբիրսկում: Ինստագրամում նա ունի 7,7 միլիոն հետևորդ:
Դավիթն իր կյանքը չի հանրայնացնում, բայց Օլգայի հետ համատեղ լուսանկարներ հաճախ է տեղադրում իր միկրոբլոգում: