ՀՀ նախագահը ջանքեր է գործադրում հայ-ֆրանսիական կապերը սերտացնելու ուղղությամբ. Le Courrier de Russie


ՀՀ նախագահը ջանքեր է գործադրում հայ-ֆրանսիական կապերը սերտացնելու ուղղությամբ. Le Courrier de Russie
Հոկտեմբեր 21 22:13 2019

Ֆրանսիական «Լը Կուրիե դը Ռուսի» (Le Courrier de Russie) պարբերականը հատուկ հոդված է հրապարակել «Արմեն ՍարգսյանՀայ-ֆրանսիական կապակցումը» խորագրովորում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերություններին և դրանց զարգացման գործում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ունեցած դերակատարությանը:

Պարբերականը նշում էոր նախկինում ֆիզիկոսդիվանագետ և գործարար եղած Արմեն Սարգսյանը 2018 թվականից զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը: «Չնայած 2015թսահմանադրական բարեփոխումներով կրճատված նախագահական լիազորություններին՝ Սարգսյանը ջանում է երկրին տալ միջազգային տեսանելիություն՝ օգտագործելով իր լայն ծանոթությունները և քաղաքականտնտեսական ու ֆինանսական շրջանակներում անձնական կապերը»,- նշում է «Լը Կուրիե դը Ռուսի»-ն՝ ընդգծելովոր ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնելուց ի վեր ջանքեր է գործադրում նաև հայ-ֆրանսիական կապերը առավել սերտացնելու ուղղությամբ:

 
 
Реклама 20

Պարբերականը գրում էոր Արմեն Սարգսյանն իր անձնական կապերի և ազդեցության շնորհիվ այս տարվա հունիսի 7-9-ը Դիլիջանում կազմակերպեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի շրջանակում տարբեր երկրներից ժամանած ավելի քան երկու հարյուր ազդեցիկ գործիչներ քննարկեցին տարածաշրջանային և համաշխարհային հարցերՊատվավոր հյուրերի շարքում էր  նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենըում հետ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնապես երկու անգամ հանդիպել էր՝ 2019 թվականի փետրվարին Փարիզում և հունիսին՝ արդեն ԵրևանումՊատահական չէոր ֆրանսիացի հայտնի գործիչը հուլիսին դարձավ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի վարչության անդամ՝ մարմինորը կոչված է երկիր բերել օտարերկրյա ներդրողներին: «Երևանում ոչ մի կասկած չունենոր այդ նշանակումն անձամբ Հայաստանի նախագահի միջամտությամբ է»,- ընդգծում է պարբերականը:

Անդրադառնալով Հայաստանի համար հեռանկարային համարվող այնպիսի ուղղություններինինչպիսիք են հեռահաղորդակցությունըարհեստական բանականությունը՝ «Լը Կուրիե դը Ռուսի»-ն նշում էոր Արմեն Սարգսյանի համար թիրախային համարվող այս ոլորտները ֆրանսիական ձեռնարկությունների համար չօգտագործված հնարավորություններ ենՊատահական չէոր ՀՀ նախագահը Երևանում և Փարիզում քանիցս հանդիպել է պաշտպանականավիատիեզերացիոն և հեռահաղորդակցության ոլորտներում համաշխարհային առաջատար «Թալես» ֆրանսիական ընկերության ղեկավար խմբի հետԱյժմ արդեն խորացված բանակցություններ են ընթանում Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնելու ուղղությամբՆշվում էոր Հայաստանի նախագահը սերտ կապեր ունի և պարբերաբար հանդիպում է նաև օդագնացության առաջատար «Դասո» ընկերության ղեկավար կազմի հետ:

«Իսկ ֆրանսիական Լը Բուրժեում Սարգսյանը խոսել է ֆրանսիական արդյունաբերության երկու այլ հսկաների՝ «Էյրբասի» և «Սաֆրանի» հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասինՆա Փարիզի օդանավակայանների ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Երևանի և Փարիզի միջև օդային թռիչքների թիվն ավելացնելու հարցըԸստ նյութին տեղյակ աղբյուրների՝ Բովեի օդանավակայանի ղեկավարությունը դեմ չէ Հայաստանի մայրաքաղաքի հետ բյուջետային թռիչքների ավելացմանը»,- գրում է ֆրանսիական պարբերականը:

 

«Լը Կուրիե դը Ռուսի»--ն նշում էո ՀՀ նախագահը մշտապես շեշտադրում է մեր երկրի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև կամուրջ լինելու փաստը: «Այս պահին դժվար է ասելթե Մոսկվան ինչ աչքով է նայում իր գործընկերոջ միջազգային նոր հավակնություններինԻհարկեըստ Հայաստանի ՍահմանադրությանՀայաստանի տնտեսական ցանկացած ինտեգրում վերազգային որևէ տարածքի վերապահված է վարչապետինԱյնուամենայնիվանցած հուլիսի 1-ին ՄինսկումԵվրոպական խաղերի փակման արարողության շրջանակներում Պուտինի և Սարգսյանի միջև կոնֆիդենցիալ հանդիպումը (խոսակցության բովանդակությունը նախքան այն և դրանից հետո չդարձավ որևէ հանրային հայտարարության առարկաաննկատ չանցավՌուսաստանի նախագահը սովորություն չունիհատկապես արտասահմանումզրուցելու իրական վճիռ կայացնելու կարողություն չունեցող ղեկավարների հետ»,- եզրափակում է հոդվածը ֆրանսիական պարբերականը:



loading...