Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման


Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Հոկտեմբեր 21 22:02 2019

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման:  Արայիկ Հարությունյանը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

 

«Քիչ առաջ ստորագրեցի հրաման 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացնելու համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:



loading...