Վիրավորում ստացած ոստիկանին «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան է հանձնվել


Վիրավորում ստացած ոստիկանին «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան է հանձնվել
Հոկտեմբեր 21 12:23 2019

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան հանձնեց ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին։

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է Արիության մեդալով: Հրամանագիրը ներկայացնում ենք ստորեւ:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է հրամանագրում: