Վանեցյանի դեմ ցուցմունք տալու գործով հաստատվել է՝ ծաղկի շուկայի աշխատակցի վրա վնասվածքներ կան


Վանեցյանի դեմ ցուցմունք տալու գործով հաստատվել է՝ ծաղկի շուկայի աշխատակցի վրա վնասվածքներ կան
Հոկտեմբեր 21 11:50 2019

Հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխված Կարեն Ղազարյանը դեպքից հետո բուժօգնության է դիմել «Նաիրի ԲԿ»։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ղազարյանի շահերը ներկայացնող «Բաբայան Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության տնօրեն Արսեն Բաբայանը։ Վերջինիս խոսքով՝ հիվանդանոցում Ղազարյանը հետազոտության է ենթարկվել և այդ կապակցությամբ բժշկի տեղեկանքը ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

Մասնագիտացված բժշկական կենտրոնից տրված տեղեկանքի համաձայն՝ Ղազարյանը «պարանոցի աջ եւ ձախ կողմնային, աջ եւ ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային եւ ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր ունի»։

Բաբայանը հայտնեց, որ ՀՔԾ–ն էլ իր հերթին դատաբժշկի ուղեգիր է տվել Ղազարյանին. նրա նպատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հինգ քաղաքացիներ հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և  իրեց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի կապակցությամբ դիմել են ՀՔԾ։ Քաղաքացիների դիմում-բողոքն ընդունվել է վարույթ։



loading...