Հոկտեմբերի 21-ին Երևանի, Լոռու և Տավուշի որոշ հասցեներում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը


Հոկտեմբերի 21-ին Երևանի, Լոռու և Տավուշի որոշ հասցեներում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
Հոկտեմբեր 21 10:44 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 1–14 փողոցների, Արտաշատի խճուղու առանձնատների, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի ԱԳԼՃԿ-ի և հանրային օբյեկտների,  ժամը 11.00-ից  մինչև ժամը 17.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Գարեգին Նժդեհի փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի շենքերի և առանձնատների, կենցաղային օբյեկտների, ժամը 10.00-ից  մինչև ժամը 18.00-ն՝  Տավուշի մարզի Լուսաձոր, Ակնաղբյուր գյուղերի և  «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: