Բուլղարիայում բժիշկները մոտ վեց ժամ փնտրել են տոմոգրաֆի մեջ կորած տատիկին

Բուլղարիայում բժիշկները մոտ վեց ժամ փնտրել են տոմոգրաֆի մեջ կորած տատիկին
Հոկտեմբեր 21 00:00 2019

Բժիշկները մոտ վեց ժամ փնտրել են տարեց կնոջը, որը հիվանդանոց էր գնացել տոմոգրաֆիական հետազոտություն անցնելու, հաղորդում է Nova հեռուստաալիքը:

Բժիշկները վեց ժամ փնտրել են տատիկին, իսկ պարզվել է, որ նա այդ ամբողջ ընթացքում եղել է տոմոգրաֆիական կաբինետում: Պարզվել է, որ բժշկի օգնականը կնոջը մտցրել է տոմոգրաֆի մեջ, հետազոտել է նրան, իսկ հետո փակել է նրան և գնացել: Ինչպես պարզվել է, նա արձակուրդ է գնացել:

«Ես ոտնաձայներ լսեցի միջանցքում, տեսա, թե ինչպես վառվեց լույսը և սկսեցի բղավել», – պատմել է տատիկը:

Հեռուստաալիքը նշում է, որ տոմոգրաֆիական կաբինետում այդքան ժամ գտնվելը բացասաբար չի անդրադարձել կնոջ առողջության վրա, սակայն նրա բարեկամները դրա հետ համաձայն չեն և պատրաստվում են բուժհաստատությանը դատի տալ:

Հայտնի է, որ թոշակառու կնոջը սենյակում մոռացած ասիստենտին ցանկանում են տուգանել:

loading...