Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա


Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա
Հոկտեմբեր 20 22:30 2019
Փարիզում տեղի է ունեցել հարձակում ֆրանսալեզու «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա հարձակումը: Դա  լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է, որ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն:


loading...