Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում


Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում
Հոկտեմբեր 20 14:07 2019

Պերմսկի շրջանի Կրասնոկամսկի 30-ամյա բնակիչն ուղիղ եթերում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է 59.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի գիշերը: Տեսախցիկի դիմաց տղամարդը պատմել է, որ խնդիրներ ունի իր ընկերուհու հետ: «Ես խոսում եմ իր հետ, իսկ ինքն ինձ ասում է, որ ես կին եմ, տղամարդ չեմ: Այսքան տարի ապրել ենք միասին, պարզվում է` կնոջ հետ է ապրել»,-ասել է տղամարդը: Նա նաև նշել է, որ փորձել է հետ բերել ընկերուհուն, բայց` ապարդյուն:

Այս բառերից հետո նա ինքնասպանություն է գործել: Նշվում է, որ տղամարդը որդի ուներ:



loading...