Երկրաբանները ևս մեկ ուժգին երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում


Երկրաբանները ևս մեկ ուժգին երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում
Հոկտեմբեր 20 13:48 2019

Ստամբուլի տեխնիկական համալսարանի լեռնաերկրաբանական ֆակուլտետի փորձագետները չեն բացառում, որ Ստամբուլում ևս մի՝ մինչև 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ կգրանցվի: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ երկրաշարժը կարող է ցնցել նաև Ստամբուլի ասիական հատվածը, ինչը կարող է լուրջ ավերածությունների հանգեցնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ նույն օրը Թուրքիայի արևմուտքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլ քաղաքից 68 կմ արևմուտք, օջախը՝ 12 կմ խորությամբ:



loading...