Ինչպես նորաձև լինել.կարևոր խորհուրդներ, որոնք պետք է հիշեն կանայք


Ինչպես նորաձև լինել.կարևոր խորհուրդներ, որոնք պետք է հիշեն կանայք
Հոկտեմբեր 20 21:30 2019

Ստեղծել ուրու՞յն ոճ, թե՞ ենթարկվել նորաձևության պահանջներին, սա հարց է, որը մտահոգում է շատ կանանց, հատկապես երբ «նորաձևության հետևից ընկնելն» այնքան էլ էժան չի նստում:
Մոդայիկ հագնված լինելու գաղափարն, իհարկե, ինքնին գրավիչ է, բայց ծայրահեղությունների մեջ ընկնելն ավելորդ է: Եթե որևէ բան նորաձև է, բայց ձեզ չի սազում, ավելի լավ է այն չկրել: Մոդան ստեղծվում է մարդկանց կողմից, մարդկանց համար, ուստի միշտ էլ կարելի է որևէ հարազատ մոտիվ գտնել նոր եկած ձևի մեջ: Նախ պետք է պարզել, թե ինչն է այսօր նորաձև:

Դրա համար պետք է`
* ձեռք բերել մի քանի ամսագիր, որոնք անդրադառնում են նորաձությանը և ուսումնասիրել դրանք
* գնալ խանութներ և տեղում ամրապնդել ստացածդ գիտելիքը, ընդ որում պետք չէ վախենալ խանութների տպավորիչ ոսկեզօծ ցուցափեղկերից, դրանք հենց ձեզ համար են ստեղծված:
Առաջին քայլն արված է, այժմ դուք գիտեք, թե ինչն է նորաձև:
Հաջորդ քայլով պետք է պարզել, թե ինչն է ձեզ սազում առաջարկվող նոր հավաքածուից:
Խանութում անպայման փորձեք կախիչի վրա տեսած հագուստը, որն այնքան էլ հասկանալի ձև չունի. ձեր մարմնի վրա այն բոլորովին այլ տեսք կունենա:
Եթե նորաձև գույնը վանող է և ձեր կողմից ոչ ընդունելի, ապա խուճապի մի մատնվեք: Արտադրողները միշտ հիշում են այն մասին, որ ոչ բոլոր մարդիկ են հեշտությամբ ընդունում ամեն նոր և նորաձև հագուստը առաջարկում են նաև «սովորական» գույներով: Այնպես որ, ձեզ պարզապես մնում է ընտրել այն գույնը, որը ձեզ սազում է:
Երբեք մի հագեք ձեր կառուցվածքին չհամապատասխանող հագուստ, եթե նույնիսկ այն մոդայի վերջին ճիչն է և ձեզ էլ շատ է դուր գալիս, այլապես ձեր ընտրությունը կճչա այն մասին, որ դուք շատ եք ուզել մոդայիկ երևալ: Եվ թերևս ամենակարևորը. արտաքինն իսկապես գրավիչ է, եթե այն ցույց է տալիս իսկապես գրավիչ ներքին բովանդակությունը:

Հաջորդ քայլը կոշիկի ընտրությունն է: Կնոջ ճիշտ կեցվածքն ու քայլվածքը մեծապես կախված է կոշիկներից:
Ասում են, որ բարձրակրունկ կոշիկներն աղջիկներիս ամենասարսափելի «զենքն» են: Իսկ ինչ գիտենք կամ չգիտենք մենք այդ «զենքի» մասին: Բնականաբար, գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ շատ լավ գիտակցում է այս զենքի ուժը, որն իզորու է խելքահան անել յուրաքանչյուր տղամարդու: Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չի ձեռք բերվում, ինչպես կարծում են շատ աղջիկներ, ովքեր բարձրակրունկ կոշիկներ հագնելու մեծ ցանկություն ունեն, բայց դրանց վրա քայլել չեն կարողանում: Փաստը մնում է փաստ, որ բոլոր աղջիկներն էլ բարձր կրունկների վրա գեղեցիկ քայլելու գողտրիկ երազանք ունեն, սակայն ժամանակի ընթացքում ոմանք հրաժարվում են այդ «չարչարանքից»: Իսկ նազանքի սիրահար թիթիզ աղջիկներն, իհարկե, անում են ամեն ինչ` ոտքերի և նրբագեղ մարմնի բնական գեղեցկությունը շրջապատին ցույց տալու համար:

Սիրելի աղջիկներ, կարևոր է հիշել, որ բարձրակրունկներն աղջիկների և կանանց դարձնում են էլ ավելի նազանի, քնքուշ, կանացի ու խորհրդավոր: Յուրաքանչյուր աղջիկ և իր պահարանում պետք է ունենա գոնե երկու զույգ բարձրակրունկ կոշիկ: Իհարկե, ամեն օր չէ, որ կարելի է հագնել դրանք, բայց կան միջոցառումներ, երեկոներ, որտեղ պարտադիր է ներկայանալ բարձրակրունկներով: Հիշեք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը բարձր կրունկների վրա ավելի հպարտ և անկախ տեսք է ստանում: Անեմակարևորը, որպեսզի կրողը կարողանա գեղեցիկ քայել, այլապես արդյունքը հակառակը կլինի: Դրա համաև կարելի է փորձել, նորից փորձել ու չհիասթափվել, եթե ոտէերը չեն ենթարկվում: Սա ևս սովորական երևույթ է: Հավատացեք, ժամանակի ընթացքում դա էլ կհարթվի
Կրունկը պետք է ընտրել կազմվածքին համապատասխան: Մի աննշան թերությունն անգամ կարող է աչքի համար տհաճ դառնալ և հագուկապի ողջ արդյունքն անմիջապես կկորչի:



loading...