Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է


Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է
Հոկտեմբեր 20 12:42 2019

 Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից մեկը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը առաջատարներից մեկի՝ Իսպանիայի ներկայացուցիչ Անտոն Գուիժարի հետ:

 

Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:

 

Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվեց:

 

Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և 4 առաատարների շարքում է: