Ինչ է պատմում ափիդ իմաստության գիծը քո մասին

Ինչ է պատմում ափիդ իմաստության գիծը քո մասին
Հոկտեմբեր 20 00:03 2019

Իմաստության գիծը կիսվում է բութ մատի և ցուցամատի արանքից և գտնվում է սրտի ու կյանքի գծերի միջև։
Այն խորհրդանշում է մարդու սովորելու կարողությունը, հաղորդակցության ունակությունները, ինտելեկտը և սովորելու ձգտումները։ Կոր գիծն ասոցացվում է կրեատիվության ու ինքնաբուխության, մինչդեռ ուղիղ գիծը՝ գործնական ու նախապես ծրագրված վարքի հետ։
Կարճ գիծ. նյութական ձեռքբերումները մտավոր ձեռքբերումներից առավել նախընտրող

Կոր իջնող գիծ. կրեատիվ

Առանձնացած է կյանքի գծից. արկածախնդիր, ակտիվ

Ալիքաձև գիծ. անուշադիր

Խորը, երկար գիծ. պարզ ու կենտրոնացված մտածողություն

Ուղիղ գիծ. իրատեսական մտածողություն

Գծի վրա գտնվող շրջաններ կամ խաչեր. էմոցիոնալ ճգնաժամ

Ընդհատված գիծ. հակասական մտքեր

Բազմակի խաչեր. կարևոր որոշումներ

Սկզբի հատվածում՝ մինչև առանձնանալը, իմաստության գիծը կարող է հատվել կյանքի գծի հետ։ Սա նշանակում է, որ տվյալ մարդը ինքնամփոփ է, զգույշ և ուշադրություն է դարձնում մանրուքներին, սակայն եթե հատման հատվածը չափազանց մեծ է, ապա դա նշանակում է, որ տվյալ մարդն անվճռական ու անհանգիստ է։
Եթե գծերը մեկնարկում են մի կետից, սակայն գծով չեն հատվում, ապա տվյալ մարդը վճռական ու նպատակասլաց է և կարող է գլուխ հանել անսպասելի ու անհաստատ իրավիճակներից։
Եթե գծերը ոչ մի հատման կետ չունեն, ապա սա նշանակում է, որ անձը չափազանց քաջ, շփվող, անվախ ու համարձակ է։

loading...