Այս պարզ միջոցը կնպաստի մազերի արագ աճին


Այս պարզ միջոցը կնպաստի մազերի արագ աճին
Հոկտեմբեր 19 22:59 2019

Մազերն են, որ կնոջը դարձնում են կանացի և ընդգծում նրա գեղեցկությունը։ Սակայն, մազերի ոչ պատշաճ խնամքը, քիմիական ներկերի օգտագործումը, վարսահարդարիչները դառնում եմ մազերի չորության, բարակելու և փխրուն դառնալու պատճառ։
Այս ամենի հետ միասին ամենօրյա սթրեսը փոփոխում է օրգանիզմի աշխատանքը և մազաթափությունն արագանում է։
Մազաթափությունը կանխելու կամ նվազեցնելու համար ներկայացնում ենք շամպուն, որը 100 տոկոս արդյունավետ է։
Այս միջոցը կիրառելու դեպքում մազաթափությունը կկանխվի և կնկատեք նաև նոր մազերի աճ։ 2 ամիս կանոնավոր կիրառման դեպքում մազերը կլինեն փարթամ, ծավալուն և առողջ։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

• 1 լիտր եղինջի շամպուն
• 100մլ պանտենոլ ջրային լուծույթ (pantenol)
• 30մլ եղինջի կաթիլներ
• 50մլ գերչակի յուղ
• 2 սրվակ վիտամին B։

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցնել եղինջի շամպունի մեջ և խառնել։
Այս շամպունն իսկական ռումբ է մազերի և գլխամաշկի համար։ Ամեն անգամ այս շամպունով գլուխը լվանալուց առաջ այն պետք է թափահարել, շամպունը քսել գլխամաշկին և մի քանի րոպե մերսումներ կատարել, ինչ բարելավում է արյան շրջանառությունը և թույլ է տալիս վիտամիններին ներծծվել։



loading...