Բրյուս Լիին ծեծի ենթարկելու տեսարանի պատճառով Չինաստանը հետաձգել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան


Բրյուս Լիին ծեծի ենթարկելու տեսարանի պատճառով Չինաստանը հետաձգել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան
Հոկտեմբեր 19 22:00 2019

Չինաստանում որոշել են չեղարկել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թողարկումը վարձույթում. այն տեղի կինոթատրոններում պետք է սկսեր ցուցադրվել հոկտեմբերի 25-ից, հայտնում է Variety-ն։

Որոշման պաշտոնական պատճառը չի նշվում, սակայն ըստ հրատարակության աղբյուրների՝ ցուցադրությունը կարող էին չեղարկել Շենոն Լիի՝ դերասան Բրյուս Լիի բողոքի պատճառով։ Նա ֆիլմում իր հոտ պատկերումը վիրավորական է համարել։

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի տեսարաններից մեկում Բրյուս Լին պարծենում է մարտարվեստի ոլորտում իր կարողություններով, նկարահանող խմբին համոզում, որ հեշտությամբ հաղթանակ կտանի Մուհամեդ Ալիի նկատմամբ եւ կռվի բռնվում կասկադյոր Կլիֆ Բութի հետ։ Արդյունք վեճ է սկսվում, որի ընթաքում Լիին ծեծի են ենթարկում ու նետում մեքենան՝ գործընկերների առաջ ծաղրի առարկա դարձնելով։

 
 
Реклама 09

Ավելի վաղ Շենոն Լին քննադատել էր ֆիլմն ու ռեժիսոր Տարանտինոյին. «Նա կարող էր պարզապես կտրել ձայնը։ Դա շատ լավ կլիներ։ Կա՛մ կարող էր ներողություն խնդրել, կա՛մ պարզապես ասել. «Իրականում ես չգիտեմ՝ ինչպիսի է եղել Բրյուս Լին։ Ես դա գրել եմ իմ կինոյի համար։ Սակայն նրա պատկերումը չպետք է այնպես ընդունվի, կարծես նա իրականում հենց այդպիսին է եղել»։

style.news.am



loading...