Ինչպես հնարավորինս երկար պահպանել օծանելիքի հաճելի բուրմունքը


Ինչպես հնարավորինս երկար պահպանել օծանելիքի հաճելի բուրմունքը
Հոկտեմբեր 19 00:45 2019

Եթե ձեզ թվում է, որ ձեր սիրելի օծանելիքը երկար չի պահպանում բույրը, ապա այս խորհուրդները ձեզ համար են։ Օծանելիք սքեք լոգարանից դուրս գալուց անմիջապես հետո։ Մի քնաի կաթիլը բավական կլինի, որպեսզի երկար բուրեք։
Խոնավ մաշկը լավ է ներծծում բույրը։ Նախքան օծանելիք քսելը խոնավեցրեք մաշկը։ Կոպիտ սխալ է այն չոր մաշկի վրա ցանելը։ Վազելին օգտագործեք։ Այն կարողանում է պահպանել բուրմունքը։ Մի քիչ վազելին քսեք դաստակներին, վզին եւ հենց այդ հատվածում ցանեք օծանելիքը։
Օծանելիք ցանելուց հետո այն մի տարածեք, թողեք մնա այնպես, ինչպես կա։ Ճիշտ հատվածներ ընտրեք։ Մարմնի այն հատվածներում, որտեղ արյունատար անոնթեր կան, օծանելիքի բույրը երկար եւ ավելի լավ է մնում՝ դաստակները, վիզը եւ այլն։ Մի մոռացեք մազերի մասին։ Մի քիչ օծանելիք ցանեք մազերին ու այն երկար կպահպանի հաճելի բույրը։