Ինչպես վերականգնել կոտրված շրթներկը․ կանացի խնամքի գաղտնիքներ


Ինչպես վերականգնել կոտրված շրթներկը․ կանացի խնամքի գաղտնիքներ
Հոկտեմբեր 18 23:33 2019

Յուրաքանչյուր կին հետեւում է իր արտաքինին, եւ փորձում է անթերի տեսք ունենալ։ Դրանում նրան կարող են այս փոքրիկ գաղտնիքներն օգնել։
1, Մազերը լավ կբուրեն, եթե սանրի վրա մի թեթեւ օծանելիք ցանեք։
2, Եթե աչքի մատիտը դժվար է քսվում, այն մի քանի վայրկյանով պահեք կրակի վրա։
3, Եթե աչքերի ստվարաներկը հին է, դրան եղունգների անգույն ներկ ավելացրեք ու նոր գույնի եղունգի ներկ կունենաք։
4, Եթե սափրվելու համար քսուքն ավարտվել է, կարող եք մազերի կոնդիցիոներ օգտագործել դրա փոխարեն։
5, Որպեսզի հագուստի օձիքն ու թեւքերը լավ արդուկվեն, օգտագործեք մազերի արդուկ։
6, Որպեսզի կոտրված շրթներկը հեշտ վերականգնեք, կոտրված մասը պահեք կրակի վրա, հետո կպցրեք հիմնական մասին։ Դրեք սառնարանը մի քանի ժամով, եւ այն պատրաստ է։
7, Որպեսզի եղունգների ներկն արագ չորանա, մատները մի քանի վայրկյանով պահեք սառը ջրի տակ։