Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից


Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից
Հոկտեմբեր 18 16:22 2019

 Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք հոկտեմբերի 18-ին միաժամանակ բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), խոսքը վերաբերում Է ամերիկացի աստղանավորդուհիներ Քրիստինա Քուկին եւ Ջեսիկա Մեիրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Դուրս գալու ընթացքում, որն սկսվել Է Երեւանի ժամանակով 15:38-ին, ամերիկացի աստղանավորդները պետք Է փոխարինեն կայանի՝ շարքից դուրս եկած արտաքին Էներգաբլոկը: Սպասվում Է, որ ՄՏԿ-ից դուրս նրանց գտնվելը կտեւի առնվազն 6,5 ժամ:

 

 

NASA-ում նշել են, որ ներկայիս առաքելության հաշվառմամբ կանայք ողջ պատմության ընթացքում 14 անգամ են դուրս եկել բաց տիեզերք: Նրանցից առաջինը դա արել Է խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան 1984 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



loading...