ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը
Հոկտեմբեր 18 16:11 2019

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից:  

 

 

«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ »,- ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ: 

 

 

Քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ հոդվածները վերաբերվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուն: 

loading...