ՀՀ ներկայիս իշխանությունները գործում են ստալինյան ժամանակաշրջանի և գեստապոյի մեթոդներով. Շարմազանով

ՀՀ ներկայիս իշխանությունները գործում են ստալինյան ժամանակաշրջանի և գեստապոյի մեթոդներով. Շարմազանով
Հոկտեմբեր 18 15:34 2019

 ՀՀ ներկայիս իշխանությունները գործում են ստալինյան ժամանակաշրջանի և գեստապոյի վատագւոյն մեթոդներով։ Նման կարծիք PrimeNews-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում խիստ նման է եժովյան ժամանակաշրջանին, նրա և նրա համախոհների գործելավոճին։ Այս տեմպերով շարունակելու դեպքում Փաշինյանի իշխանությունը կգերազանցի նույնիսկ գեստապոյին»,- նշեց ՀՀկ խոսնակը։

Ըստ Շարմազանովի, այն ինչ տեղի է ունենում Թովմասյանի հանդեպ իրավական նորմերում չի տեղավորվում․ «Սա քաղաքական տեռոր ու հետապնդում է: Ինչպես Ստալինյան Ժամանակաշրջանում էին ոչնչացվում մտավորականության ներկայացուցիչները, այնպես ել հիմա Փաշինյանը փորձում է ազատվել իր քաղաքական հակառակորդներից»:      

Սակայն ըստ Շարմազանովի, նույնիսկ նման մեթոդները չեն օգնի Փաշինյանին ու իր թիմին․ «Ինչպես Կարթագենը փլուզվեց, այնպես ել կփլուզվի Փաշինյանի ռեժիմը»։

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով։ Երեկ նրա հայրը և դստրերը կանչվել էին ԱԱԾ։ Խուզարկություններ էին տեղի ունեցել ՀՀԿ գրասենյակում, ՍԴ-ում, Թովմասյանի գյուղական հայրական տանը։       

primenews.am

loading...